Arminfo.info


Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:04

Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:42

Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.2023 թվականին Հայաստանը չի կատարել Վստահության մասին Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որն ավելի հայտնի է որպես VD11։ Մասնավորապես, Հայաստանը չի  տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տարեկան տվյալներ VD11, ինչպես նաև՝ որևէ այլ անհրաժեշտ տեղեկատվություն կամ ծանուցում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկողության խախտման մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում։

Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 14:42

Արմինֆո.Զինկոմը մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման դիմաց կաշառակերության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:39

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ  կայազորային  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի  (Մարտական,  հատուկ կամ  տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 22:00

Արմինֆո. Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ": Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, վթարի հետեւանքով տուժածներ չկան, երկու զինվորական թեթեւ վնասվածքներ են ստացել: "Ոչ մի լուրջ բան", - նշել է նա։

Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 11:38

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունը:

ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 19:23

Արմինֆո.Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այդ մասին  հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Թշնամին կրակել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի ուղղությամբ. վնասվել են տանիքն ու պատուհանը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 14:58

Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հերքել են թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:04

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ՊՆ-ում հերքել են թշնամու ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:56

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, նշելով, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը կակտիվացնեն փոխգործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 13:08

Արմինֆո. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ:

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 11:34

Արմինֆո. Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

ՀՀ ՊՆ ղեկավար. Չկրակելու հրաման չի եղել
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 17:44

Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։

Հայաստանի ԱԱԾ-ն որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 14:54

Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հերքել են թշնամու ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 16:31

Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել սահմանային գոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Լըկորնյու. Եթե Հայաստանը ցանկանա ձեռք բերել փոքր, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներ, ապա Ֆրանսիան պատրաստ է դրանք տրամադրել
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:56

Արմինֆո.Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը ներառում է Զինված ուժերի կենսագործունեության բոլոր գործնական ոլորտները: Այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ի՞նչ գիրք նվիրել Գրքի տոնին․ խորհուրդներ Իդրամից և IDBank-ից
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:18

Արմինֆո.Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․  այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով